Հայաստանի տնտեսության վերաբերյալ Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլացվածն է Արևելյան Եվրոպայում՝ 20 տոկոս, իսկ օլիգոպոլիաներն էլ ներառյալ կազմում են տնտեսության ավելի քան 75 տոկոսը: Հայաստանում ցուցանիշն ամենավատն է նաեւ գործազրկության տարածաշրջանային միջին ցուցանիշի առումով: Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս նոր աշխատատեղեր ստեղծելու համար անցնել աճի լիովին այլ մոդելի: